Чт. Янв 27th, 2022

Կառավարության նիստի ընթացքում Առողջապահության նախարարը՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստումային գործընթացի շրջանակներում տնային այցեր են կատարվում ու հենց տանը պատվաստումներ են. կատարվում ։ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց պոլիկլինիկաների ունեցած տեղեկությունների հիման վրա այցել սկսել չպատվաստված քաղաքացիների տներ ու առաջարկել պատվաստվել ։ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հենց այդպես էլարվում է։ «Չպատվաստված քաղաքացիներին հանրային վայրեր մտնելու սահմանափակման մասին հրամ անը երկուշաբթի օրը կհրապարակվի։ Հանրային սննդի վայրերում քաղաքացիները, ինչպես նաև մշակութային միջոցառումներ և համերգներ, թատրոններ այցելելուց կամ պիտի ներկայացնեն ՊՇՌբացասական թեստ (72 ժամ), կամ էլ պատվաստման սերտիֆիկատ, կամ «rapid» թեստի (քսանչորս ժամ) արդյունք։ Տասնհինգ օր ժամկետ կտանք, որ քաղաքացիները իրազեկվեն, իսկ տնտեսվարողները հարմարվեն»,-նշեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև.