Чт. Янв 27th, 2022

Անհնար է սեփական ժողովրդի անվտանգությունը գնել այլ ժողովրդի արյան գնով. Այս մասին գրել է Շախմատի աշխարհի չեմպիոն հասարակական գործիչ Գարի Կասպարովը։ Հոդվածագիրը նշել է, որ Ղազախստանում իրադարձությունները ողբերգական զարգացում են ստանում։ Տեղեկություններ են հաղորդվում ցուցարարների շրջանում արդեն հարյուրավոր զոհերի մասին։Անդրադառնալով Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը՝ Կասպարովը նշել է, որ նախօրեից սկսվել է երկրի փաստացի օկուպացիան ՀԱՊԿ-ի ուժերի կողմից, ինչը վերլուծաբանի կարծիքով՝ իրականում նշանակում է Ղազախստանի ինքնիշխանության մի մասը հանձնել Կրեմլին:Այս ֆոնին Կասպարովը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ՀԱՊԿ զորամիավորում ուղարկել Ղազախստան՝ նրան անվանելով «Ղազախստանում սպանությունների մասնակից»։«Այս ֆոնի վրա ամոթալի է թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, որը գործուն մասնակցություն է ունեցել Ղազախստանի օկուպացիայի վերաբերյալ ռուսական բռնապետի ծրագրի իրականացմանը ՝ դրանով իսկ դառնալով այսօրվա զանգվածային սպանությունների մասնակիցը»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գրել է շախմատի չեմպիոնն ու նկատել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, թե Փաշինյանը իշխանության է եկել խաղաղ հեղափոխության արդյունքում, նրա գործողություններն առանձնապես ցինիկ է դարձնում։ «Անհնար է սեփական ժողովրդի անվտանգությունը գնել այլ ժողովուրդների արյան գնով»,- հավելել է նա։«Տարիներ շարունակ արևմտյան «պրագմատիկներից-քաղաքական գործիչներից» մենք պատմություններ ենք լսել կայուն նազարբաևյան Ղազախստանի մասին։ Ի դեպ, չմոռանանք, որ Նազարբաևի «լուսավոր բռնապետության» փառաբանման տակ եղել է պատկառելի նյութական հիմք»։Հոդվածագիրը նշել է նաև, որ հետևելով ցուցարարների գնդակահարության կադրերին, հերթական անգամ տեսնում է այն փաստի հաստատումը, որ բոլոր բռնապետերը նույնն են ՝ իշխանությունը կորցնելու վտանգի դեպքում պատրաստ են բոլոր հնարավոր միջոցներով ոչնչացնել իրենց համաքաղաքացիներին։«Առանձին տողով պետք է հիշեցվի «ռուսական լիբերալ հանրության» մասին, որոնք երրորդ տասնամյակն է սպասում են պուտինյան ռեժիմի էվոլյուցիային։ Բռնապետի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր տարին հանգեցնում է նրա տապալման ժամանակ զոհերի թվի ավելացմանը»,- գրել է վերլուծաբանը։Աղբյուր` Փաստինֆո