Чт. Янв 27th, 2022

Անի Խաչատրյանը գրում է

Վարչապետի աշխատակազմից առաջարկ ենք ստացել Ռուսաստանի հրապարակում( քաղաքապետարնի դիմաց)տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան.

2017թ-ին Լենինգրադյան փողոցի անվանափոխությունը Լեոնիդ Ազգալդյանի անունով ԵԼՔ դաշինքի նախընտրական դրույթներից էր ,և մենք համարում էինք, որ Հայաստանի սուվերենության նկատմամբ որևէ ոտնձգություն պետք է դատապարտվի և կանխվի, և դա անմիջականորեն կապված է պատմական այն կոնտեքստի հետ, որը ստեղծել է այսօրվա ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները:

Հիմա մենք ունենք իրավիճակ ,որ Հայաստանը կանգնած է ինքնիշխանության կորստի վտանգի տակ. կորուստն ու վտանգը հենց Ռուսաստանի կողմից է,ոչ թե Պորտուգալիայի կամ Չինաստանի և այս ամենի ֆոնին ուզում եմ հասկանալ այս կոմպլիմենտի պատճառը, ի՞նչ է ստանում ՀՀ-ն այս կոմպլիմենտի դիմաց։

Ինչ վերաբերվում է արձանին` եղբայրությունը և լավ հարաբերությունները ժողովուրդների միջև հայ ազգին բնորոշ ու ողջունելի է, Հայը միշտ հումանիտար գաղափարների կրող է, և ես պարծենում եմ դրանով, բայց այս իրավիճակում այս արձանի առաջարկը ստիպում է ինձ մտածել ,որ սա գեոքաղաքական խաղերի տարր է պարունակում,եթե սա քաղաքական կոմպլիմենտ է ,ապա մենք պետք է իմանանք ինչին է այն միտված, դա քայլ է ինքնիշխանության կորստի ճանապարհին, թե ակնկալիք իրավահավասար գործընկերական հարաբերության

։Հ.Գ. Իդեպ ավելացնեմ, որ հուշարձանը նախատեսվում է դնել մի վայրում, որտեղ 2008 թվականին մարտի 1-ին թափվել է մեր հայրենակիցների արյունը, բացարձակապես ռուսամետ իշխանության ղեկավարության օրոք: