Чт. Янв 27th, 2022

Քիչ առաջ Մոսկովյան մեր աղբյուրները մեզ շատ հետաքրքիր բաներ պատմեցին երեկ՝ Հունվարի 6ին Նիկոլ Փաշինյանի կայացած որոշման մասին, ըստ որի ՀԱՊԿ երկրների խաղաղապահ զորքերը պետք է մեկնեն Ղազախստան և պաշտպանեն Ղազախստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Ըստ մեր աղբյուրների, որոնք աշխատում են ՌԴ Նախագահականում, պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը այդ որոշումը կայացնելուց առաջ 2 — 3 ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի հետ, վերջինս էլ ամեն գնով պահանջել է, որպեսզի ՀՀն որպես ՀԱՊԿ-ի նախագահող երկիր, ստորագրի Ղազախստանի դիմումը։ Պատճառը այն է, որ Ռուսաստանը պատրաստվում է զորք մտցնել Ղազախստան, ու դրա միակ ճանապարհը ներկա պահին խաղաղապահներն էին (Ինչպես Արցախի դեպքում), սակայն արդեն իսկ Ղազախստանից նամակներ ենք ստանում, որ Ռուսական զորքը թույլատրելիից շատ է, և հնալով ավելանում են, իրենց հետ բերելով տարբեր ռազմատեխնիկա և շարժական բուժկետեր։

Ըստ մեր աղբյուրների ամիսներ առաջ ՀԱՊԿի նախագահությունը մեզ փոխանցելը պատահական չէր, քանի որ Ռուսաստանը որպես գերտերություն և կոնֆլիկտային երկիր Թուրքիայի հետ, պարզապես չէր կարող զորք մտցնել Ղազախստան, այստեղ նաև կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ղազախստանը ամեն գնով ցանկանում էր «պոկվել» ՌԴից և միանալ Թուրքիային։

Թուրքիան ևս անմասն չի մնացել և ուշադիր հետևում է Ղազախստանում տիրող իրավիճակին, ու ըստ կանխագուշակումների Ղազախստանում Թուրքիան և Ռուսաստանը կունենան ռազմական բախումներ և Ղազախստանը կդառնա Սիրիա 2։