Чт. Янв 27th, 2022

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․«Մի բան ասեմ, հարցը այստեղ Նիկոլը չի։ Մարդ պետք ա թրաշած ոզնի լինի, որ չպատկերացնի, որ Ղազախստան խաղաղապահ ուղարկելու որոշումը Նիկոլը կայացրել ա Պուտինի ուղղակի ցուցումով։Հիմա ներկայիս ընդդիմության ո՞ր մի լիդերը եթե լիներ Նիկոլի տեղը, այս իրավիճակում կարար Պուտինին չէ ասել։ Առավելագույնը մենակ Սասնա ծռերի մոլագարները։Հիմա մնացած պրոռուսական ընդդիմության ադեպտները, որոնք ողջ օրը քրֆում էին Նիկոլին, որ ինքը ժամանակին հակադրվելով Պուտինին հայ ազգի գլխին արհավիրքներ ա բերել, հիմա իրեն հայհոյում են այդ հարցում ի՞նչի համար, որ նորից չի՞ հակադրվել Պուտինին ու նորից չի՞ վտանգել Հայաստանի անվտանգությունը։Այս կարգի անսկզբունքային վարքագիծ մշտապես ցուցաբերել ա հենց Նիկոլը իր ընդդիմադիր եղած ժամանակ, երբ մշտապես առաջնորդվում էր ոչ թե երկրի շահերով, այլ՝ թե ոնց տնգացնի այն ժամանակվա իշխանություններին։ Հիմա այս պարագայում դուք Նիկոլից ինչո՞վ եք տարբերվում, սիրելիներս: Նույն արժեհամակարգն եք կրում, էլի…»։