Чт. Янв 27th, 2022

Ղազախստանի տելեգրամյան ալիքներից տեղեկանում ենք, որ ժամեր առաջ տեղի է ունեցել մի սարսափելի դեպք։ Ցուցարարները դեռևս անհայտ հանգամանքներում կարողացել են շարքից գողանալ զինվորի և գլխատել նրան, իսկ մարմինը ոտքից կախել շենքի 5րդ հարկից և փախնել։

Այս պահի դրությամբ վիճակը շարունակվում է մնալ լարված և պայթյունավտանգ։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿի շրջանակներում Ղազախստան է ուղարկել խաղաղապահ զորքեր որոնց մեջ կան նաև ազգությամբ հայ զինծառայողներ։