Вт. Ноя 30th, 2021

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցի շենքերից մեկի դիմաց գտնվող ավտոտնակում անհայտ անձն ատրճանակից կրակ է արձակել այդ պահին ավտոտնակում ա/մ-ն կայանող ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանի վրա՝ կրծքավանդակի ձախ մասում պատճառելով հրազենային վնասվածքներ։ Արամ Զաքարյանը տեղափոխվել է հիվանդանոց եւ բուժօգնություն ստանալով դուրս գրվել։

Դեպքի վայրից հայտնաբերվել եւ փորձաքննության է ուղարկվել ատրճանակի փամփուշտի 2 պարկուճ։

Դեպքի հետ կապված հանգամանքները պարզվում են։ Քննությունը վարում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը։