Вт. Ноя 30th, 2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարանում սեղանի վրա տեղադրված գաղտնի կոճակի նշանակությունը։ Այն պետք է օգնական կանչելու համար, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։«Հեռուստաօպերատորները դուրս են գալիս, իսկ հարևան սեղանը պատրաստում են երկարատև բանակցությունների։ Նախագահի սեղանին հատուկ կոճակ կա, որն անհրաժեշտ է օգնականին կանչելու կամ թեյը բերելու համար»,- նշել են եթերի ժամանակ։Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև պատմել է, որ պետության ղեկավարն ունի հատուկ կապի հեռախոս: Այն պետք է, մասնավորապես, այս կամ այն պաշտոնյային կանչելու համար։ Պեսկովը ճշտել է, որ դրանց թվում են կառավարության ղեկավարությունը, գերատեսչությունների ղեկավարները, վարչակազմի ղեկավարությունը, բազմաթիվ այլ բաժանորդներ:«Նախագահը շատ ակտիվ օգտվում է կապի բոլոր միջոցներից, որոնք նա ունի»,- հավելել է պետության ղեկավարի ներկայացուցիչը