Вт. Ноя 30th, 2021

Նառա Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտել է 2001 թվականին ծնված Լևոն Մհերի Գրիգորյանի մա հվան բոթը և գրել.

«Էլի հուսակտուր ու փշրված, նվաղած աղոթքի վերջին բառերը մնացին օդում…Լևոնին տուն կանչող մոր կարոտած բառերը սառեցին ու որդուն գրկելու կարոտ թևերը թուլացան. Էլ որդին չկա, էլ Լևոնը չի գալու, չի զանգելու… Որդեկորույս Սիսիանի մի զավակն էլ գնաց դեպի հավերժություն, գնաց՝ միանալու երկնքի փայլող աստղերին, գնաց, որ հայոց աշխարհը չորբանա, որ հայ մանուկն անհայրենիք չմնա, գնաց…. Լևոն Մհերի Գրիգորյանը ծնվել է 2001թ.-ի մայիսի 5-ին քաղաք Սիսիանում։ Սովորել է Սիսիանի N 5 դպրոցում, այն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, սովորել ավագ դպրոցում։ Ապրում էր հոր, մոր և երկու քույրերի հետ` նախքան նրանց ամուսնանալը։

Չափից դուրս ընկերասեր էր, բարի, անկեղծ, օգնող։ 2019թ.-ին զորակոչվել է բանակ։Ժպիտը միշտ խաղում էր դեմքին` ընդգծելով այտերի սիրուն փոսիկները։ Հենց այդ ժպիտով էլ հիշում են բոլոր-բոլորը։2020թ.-ի ահասարսուռ պատերազմն սկսվելուն պես առաջնագծում էր։ Զանգելիս սփոփանքի խոսքեր էր ասում, հանգստացնում բոլորին` ասելով, որ հետ է գալու։ Վերջին հեռախոսազանգի ժամանակ տատիկին ասել է, որ պապին լավ նայի մինչև գա, մորը խնդրել, որ իր սիրելի խմորեղենը պատրաստի (քաղցրակեր էր) ու լավ նայի քրոջ նորածին որդուն, որին այդպես էլ չհասցրեց տեսնել։

Հոկտեմբերի 10-ից հետո այլևս չզանգեց, այդպես էլ երազելով ընդհատվեց կյանքի ուղին՝մտովի եկավ տուն, գրկեց քրոջ փոքրիկին, մի պահ քեռի զգաց իրեն, հետո համտեսեց մոր պատրաստած խմորեղենը, գրկեց ծնողներին, հորը խնդրեց ամուր կանգնել… ու վերջ…. սևազգեստ մահը կտրեց նրա դեռափթիթ երազանքների ժապավենը, քաղցր երազների մեջ Լևոնը զգաց մահվան դառնությունը, ավաղ, կյանքին հրաժեշտ տալու ժամանակն էր, ինչ սարսափելի է կտրել կյանքին կառչած արմատները… Լևոնը մահվանից հետո 9 ամիս սպասեցրեց հարազատներին.. Լևոն ջան , տուն գալ էիր ուզում, տանդ ճամփեն ցույց տալ չէիր կարողանում, հոգիդ սավառնում էր , բայց տեղդ իմաց անել չէիր կարողանում…

Անիծվես դու պատերազմ, որ այդքան տան ծուխ մարեցիր.. Լևոն ջան, դու հերոս ես, բոլորիս հերոսը։ Մի օր քրոջդ փոքրիկը պատմության դասագրքում կտեսնի քեզ ու կհպարտանա, որ քեռին հերոս է …. հերոսը պատվատիտղոս է ու մայրդ կրելու է այդ պատիվը, բայց այդ պատիվը անարցունք չեն կրում։ Փառք քեզ հերոս, հավերժ փառք ու խոնարհում։