Вт. Ноя 30th, 2021

Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստում հաստատեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում երեկ ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժում է եղել։

Այս պահին ԱԽ նիստում քննարկվում է ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ՀՀ հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ՊՆ նախարարի փոփոխության որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում։