Вт. Ноя 30th, 2021

Հայկ Մարտիրոսյանը գրում է

Կապան-Ճակատեն ճանապարհը դավաճանը նույնպես հանձնեց թշնամուն։

Ադրբեջանն այսօր այնտեղ ռազմական կայան տեղադրեց։

15 րոպեանոց այդ ճանապարհը դավաճանությամբ վերածվեց ուղիղ 3 ժամանոց ճանապարհի, որ պետք է ծայր արևելքից արևմուտք գնա, ապա իջնի հարավ և կրկին արևելքով` բարձրանա Ճակատեն։

Փաստացի` Ճակատենը հայտնվեց շրջափակման մեջ։ Անկասկած է, որ գյուղում ոչ մի բնակիչ չի մնա։ Եվ Ճակատենն, այսպես շարունակվելու պարագայում ուղղակի անաղմուկ կանցնի թշնամուն։

Այսպես մաս առ մաս հանձնում է երկիրը։ Իսկ դուք` սիրելի հայրենակիցներ շարունակեք ասել թե հիասթափված եք, թե ոչինչ հնարավոր չէ անել, թե փրկիչ ուժ չեք տեսնում, թե Ռուսաստանի կազմ մտնելը լավագույն լուծումն է և նման այլ ազգակակործան, պետականակործան մտքեր։

Մինչդեռ այն ամենն` ինչ պահանջվում է անել` արթնանալն է, գիտակցելը, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է զինվորագրվել քաղաքական մեր պայքարին և փողոց դուրս գալով` փրկել երկիրը։

Մեզ կրիտիկական զանգված է անհրաժեշտ։Այդ զանգվածով մենք կփրկենք Հայաստանը։ Միասին։