Вт. Ноя 30th, 2021

Անդրանիկ Մելքոնյանը գրում է՝

Ինչպես արդեն պատմությունը ցույց է տվել՝ Հայկական հողերը միշտ կռվախնձոր են եղել Ռուսների և Թուրքերի միջև, բայց ի տարբերություն Թուրքերի, Ռուսները ձգտել են մեզ հնարավորինս աջակցել, իսկ Թուրքերը վերացնել։

Արդեն իսկ կամաց-կամաց սկսվում է Ռուս-Թուրքական լարվածությունը Արցախի և Նախիջևանի հարցի շուրջ, կարելի է ասել, որ արդեն իսկ սկսվել է Ռուս-Թուրքական սառը պատերազմը, որին ինչու ոչ, կարող են հաջորդել նաև մարտերը։

Ռուսաստանը ամեն գնով ցանկանում է Արցախից մնացած տարածքները պահել և ամրապնդվել այդ տարածքներում, ասել է թե ստեղծել մի քանի ռազմաբազա, որոնք կարող են Ռուսաստանը պաշտպանել Ադրբեջանի շանտաժներից, իսկ Թուրքիան ցանկանում է Արցախը իրենով անել, որպեսզի կարողանա մի քանի ուղղությամբ հարձակվել Իրանի վրա, որին ի դեպ Ադրբեջանը դեմ չէ։

Ինչպես հիշում ենք պատմությունից, 1918 թվականին Ռուսաստանը և Թուրքիան կիսեցին Հայաստանը, Արևմտյան Հայաստանը մնաց Թուրքերին, իսկ Նախիջևանն ու Արցախը Ադրբեջանցիներին։ Մի գուցե Ռուսաստանի ներկայիս նախագահը ավելի խելացի վարվի քան Լենինը իր ժամանակին։ Դա ցույց կտա ժամանակը։

Սակայն այն, որ Արցախը արդեն իսկ դարձել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև կռվախնձոր, դա արդեն իսկ փաստ է։