Вт. Ноя 30th, 2021

Ինչպես արդեն հայտնի է և՛ մամուլում և՛ տարբեր աղբյուրներում շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն սույն թվականի նոյեմբերի 9ին ընդառաջ տեղի է ունենալու եռակողմ հանդիպում՝ Փաշինյան, Պուտին և Ալիև ֆորմատով։ Նորից հղում անելով աղբյուրները, քննարկվում է, որ իբր թե հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Տավուշի մարզի անկլավները, և Արարատի մարզի Տիգրանաշենը բոլորիս քաջ հայտնի Քյարքիի ոլորաններ։

Սակայն ինչպես արդեն հայտնի է Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է որպեսզի Հայաստանի Հանրապետությունում սահմաններ փոխվեն, քանի որ դա չի բխում Իրանի անվտանգության և կենսական շահերից։

Այսպիսով Ռուսաստանում վարկածներ են շրջանառվում, ըստ որի Հայաստանը օգնություն է խնդրել Իրանից և Եվրոպայից, որպեսզի տարածաշրջանից դուրս բերեն ՌԴ խաղաղապահ զորքերը, ռազմաբազաները և ընդհանուր ՌԴի ազդեցությունը։

Ինչպես նկատում ենք, Թուրքիան նույնպես ուրախ չէ այն փաստին, որ Ռուսաստանն է կառավարում ամբողջ պրոցեսը, ու ցանկանում է ստանձնել Ռուսաստանի տեղը, սակայն դա էլ ձեռնտու չէ Իրանին և Սաուդյան Արաբիային։

Այնպես որ, ստեղծվել է մի իրավիճակ, որից օգտվելով մենք շատ հանգիստ կարող ենք դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից և «ընկերակցել» Իրան-Չինաստան-Հնդկաստան դաշինքին։